ԻՆՉ Է ՄԵՂՐԸ

Մեղրը մթերք է, որը ստեղծվում է մեղուների կողմից մարսողության պրոցեսի արդյունքում, որի ընթացքում ծաղկի նեկտարը ենթարկվում է ֆերմենտացիայի` ավելորդ հեղուկի գոլորշիանալով: Բարդ սախարոզան փոփոխության է ենթարկվում ` վերածվելով պարզերի` գլյուկոզայի և ֆրուկտոզայի: Ըստ քիմիական բաղադրության մեղրը շատ բազմազան և բարդ կառուցվածք ունի: Նրա մեջ հայտնաբերված են ավելի քան 300 տարբեր նյութեր` օրգանական թթուներ, նրանց աղերը, ածխաջրեր, ազոտային միացություններ (սպիտակուցներ, ամինաթթուներ, ամիններ, ամիդներ), շատ հանքային նյութեր, վիտամիններ, հորմոններ, ֆերմենտներ, բարձր սպիրտներ, եթերային յուղեր, հանքային թթուների աղեր և այլն: Մեղրը կարող է լինել ցողային և ծաղկային: Ցողային մեղրը ստացվում է այն դեպքում, երբ մեղուները հավաքում են մեղրային ցողը, որը հայտնվում է կեչու, ընկույզի, բարդու, կաղնու տերևներիր վրա: Այս տեսակի մեղրը ավելի մուգ է և ունի թույլ բույր: Այն իր մեջ պարունակում է ավելի շատ հանքային նյութեր` ծաղկային մեղրի հետ համեմատած: Ցողային մեղրն օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ: Մեղրի այլ տեսակ է ծաղկային մեղրը:Մեղուներն այն ստանում են մեղրատար բույսերից: Հազվադեպ է պատահում, որ ստացված մեղրը միայն մեկ տեսակի ծաղիկներից հավաքված նեկտարի արդյունք է, քանի որ այն մշտապես ստանում են տարբեր տեսակի ծաղիկներից: Մեկ տեսակի ծաղիկներից ստացված մեղրն անվանում են մոնոֆլերային, իսկ զանազան ծաղիկներից հավաքված նեկտարով պատրաստված մեղրը` պոլիֆերային:

Մեղրի բաղադրությունը

Մեղրի բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար կարևոր 70 տարրեր: Մեղրը պարունակում է`
* ածխաջրեր, գլյուկոզ, ֆրուկտոզ և սախարոզ,
* միներալային նյութեր` երկաթ, քլոր, յոդ, ֆոսֆոր, աղ և վիտամիններ,
* ջուր 18 ÷ 20 % (մեղրի մեջ 20 % -ից ավելի ջրի քանակությունը ցույց է տալիս մեղրի չհասունացած լինելը),
* միկրո էլեմենտներ` արծաթ, տիտան, ցինկ, քրոմ, ոսկի, բարիում, երկաթ, վիտամիններ և այլն:

www.bees-honey.com - www.bees-honey.com