ՄԵՂՐԸ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ՄԵՋ
Դիմակ ճարպոտ մաշկի համար
* Պահանջվում է: 1 խոշոր պոմիդոր, 2ճ.գ. խաղողի հյութ,0.5 թ.գ. մեղր,1բաժակ տաք ջուր:
Պատրաստման եղանակը: Պոմիդորն անցկացնել քերիչի մանր անցքերով,ավելացնել մնացած մթերքները: Ստացվում է թթվասերի խտության զանգված: Քսել դեմքին և թողնել 10-12 րոպե,ապա դիմակը հանել չոր թանզիֆով և լվանալ դեմքը երիցուկի թուրմով: Որից հետո լվանալ 1 լ ջրով և 1լ կիտրոնով պատրաստած զանգվածով:
Դեմքը սրբել փափուկ անձեռոցիկով:
Դիմակ լայն ծակոտիներով թառամած, թուլացած մաշկի համար
* 1թ.գ ջրիկ մեղրին ավելացրեք 30-40 կաթիլ կիտրոնի հյութ և մոտավորապես 1 ճ.գ սպիտակ կավ:Կարելի է ավելացնել նաև քիչ ջուր մինչև թանձր խյուս ստանալը,որը հատուկ փայտիկով պետք է քսել դեմքին և պարանոցին:
25-30 րոպե հետո դիմակը հանեք գոլ ջրով,որից հետո մի կտոր կիտրոնով տրորեք մաշկը:
Վերջում դրեք մի քանի սառը կոմպրեսներ:
Դիմակ կոպտացած, թառամած, թեպոտված, չոր մաշկի համար
* Ձվի դեղնուցը խառնեք 1թ.գ. բուսական յուղի և 1 թ.գ. ջրիկ մեղրի հետ:Նուրբ խոզանակով և բամբակե խծուծով դիմակը շերտ առ շերտ քսեք դեմքին և պարանոցին:Առաջին շերտը չորանալուց հետո քսեք երկրորդը,ապա`երրորդը:
20-25 հետո տաք ջրում թրջած խծուծով հանեք դիմակը : Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ`4-6 շաբաթ տևողությամբ:2-3 ամիս հետո կուրսը շարունակել:
Մեղրագլիցերենային դիմակ
* 1թ.գ. գլիցերինը և մեղրը խառնեք 2 գդալ ջրի հետ:Անընդհատ խառնելով` դրան քիչ-քիչ ավելացրեք 1թ.գ. վարսակի կամ ցորենի ալյուր մինչև միասեռ զանգված ստանալը ու քսեք դեմքին,պարանոցին: Դիմակը թողեք 20-26 րոպե:
Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ`4-6 շաբաթ տևողությամբ:
Կուրսը կրկնել 2-3 ամիս հետո:
Լոսյոն նորմալ մաշկի համար
* 3 կիտրոն,500գ մեղր,1/2 բաժակ ջուր:
Լվանալ կիտրոնները,մանր կտրատել կեղևով,միացնել մեղրին և 4 օր թողնել մութ տեղում: Առանձնացնել (որքանով,որ հնարավոր է ) կիտրոնի զանգվածը,վրան լցնել եռացրած ջուր:
Դեմքին քսել թանզիֆով կամ անձեռոցիկով:
15-20 րոպե անց լվանալ դեմքը տաք ջրով և օճառով:
Դիմակ երիտասարդացնող
* 1 ձվի դեղնուց,1/2 թ.գ. մուգ մեղր, 3-4 կաթիլ բուսական յուղ,10 կաթիլ կիտրոնի հյութ,1թ.գ ալյուր:
Ձվի դեղնուցը հարել,մեղրով,ավելացնել բուսական յուղ,կիտրոնի հյութը և ալյուրը: Դիմակը դեմքին թողնել 20 րոպե,ապա գոլ ջրով լվանալ:
Դիմակ մեղրով,ալյուրով
* 2ճ.գ ալյուր, 2 ճ.գ մեղր,1 ձվի սպիտակուց:
Խառնել ալյուրը և մեղրը,ավելացնել հարած սպիտակուցը:Դիմակը քսել դեմքին և թողնել 20 րոպե,ապա գոլ ջրով լվանալ:
